‘Պալատական հեղաշրջման «արդյունքները»’

3620

Մի քանի օր առաջ լրացավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի 16 տարին: Տեր-Պետրոսյանը Հայաստանը ղեկավարել է ութ տարի: Նրա հրաժարականից հետո անցած տասնվեց տարին նշանակում է, որ նրա ղեկավարությունից հետո երկու անգամ ավելի շատ ժամանակ է անցել, ու այդ ժամանակահատվածն էլ վճռորոշ կարող էր լինել Հայաստանի զարգացման համար:

Այս հոդվածում չեմ անդրադառնա հրաժարականի պատճառներին ու ոչ էլ կփորձեմ գնահատականներ տալ հրաժարականից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պարզապես՝ եկեք միասին, առանց չար ու բարի, լավ ու վատ, խելոք ու անխելք որակումների, մի քանի հարց բարձրացնենք:

Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Արցախի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգը պակասել է, թե՞ ավելացել:

Արդյո՞ք հրաժարականից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգը ավելացել է, թե՞ պակասել:

Արդյո՞ք հրաժարականից հետո Հայաստանի բանակը, Ադրբեջանի բանակի համեմատ՝ ավելի, թե պակաս մարտունակ է դարձել:

Արդյո՞ք այս 16 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը, Ադրբեջանի տնտեսության համեմատ՝ ավելի մրցունակ է դարձել:

Արդյո՞ք Հայաստանի բնակչությունը, Ադրբեջանի բնակչության համեմատ՝ ավելացել կամ հարստացել  է:

Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Հայաստանում և Արցախում ապրող ՀՀ քաղաքացիների քանակն ավելացել է, թե՞ պակասել:

Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Հայաստանի միջազգային վարկանիշը և ազդեցությունը մեծացել են, թե՞ նվազել:

Արդյո՞ք վերջին տասվեց տարիների ընթացքում Հայաստանում կոռուպցիայի մասշտաբները շատացել են, թե՞ քչացել:

Արդյո՞ք այս տասնվեց տարիների ընթացքում ՀՀ ստրատեգիական օբյեկտները և Հայաստանի ընդերքն ավելի շատ, թե՞ ավելի քիչ է հանձնվել օտար պետություններին:

Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Հայաստանի պետական պարտքը ավելացել է, թե՞ պակասել:

Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո գործող մանր և միջին ձեռնարկությունների թիվն ավելացել է, թե՞ պակասել:

Արդյո՞ք վերջին տասնվեց տարիների ընթացքում կրթության և գիտության մակարդակը Հայաստանում բարձրացել է, թե՞ պակասել:

Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից կազմակերպվող ոտնձգությունները ավելացել են, թե՞ պակասել:

Արդյո՞ք հրաժարականից հետո Հայաստանի սահմաննների վրա կրակոցները շատացել են, թե՞ քչացել:

Արդյո՞ք Հայաստանը լքել ցանկացողների թիվը ավելացել է, թե՞ պակասել:

Արդյո՞ք կոմունալ ծախսերի վճարումը  հեշտացել է, թե՞ դժվարացել:

Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ձեռներեցությամբ զբաղվելը հեշտացել է, թե՞ դժվարացել:

Այս հարցերի շարանը կարելի է անվերջ շարունակել, սակայն բոլոր հարցերն էլ գալիս են մեկ ընդհանուր հարցի՝ արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Հայաստանը ավելի ուժեղ է դարձել, թե՞ թուլացել է,և արդյո՞ք մարդիկ իրենց հիմա ավելի ապահով են զգում, քան սրանից ընդամենը տասնվեց տարի առաջ:

Հենց այս հարցերից որևէ մեկին անկեղծ պատասխանեք, կհասկանաք, թե իրականում ինչ տեղի ունեցավ տասնվեց տարի առաջ, և իրականում ով էր վաճառում Արցախը:

 

Միսակ Մարտինյան

 

Նախորդ հոդվածը‘Փարիզի քաղաքապետի թեկնածու. Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’