Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել The Intercept կայքում հրապարակված լուրի հերքմամբ, թե իբր Իսլամաբադը և Վաշինգտոնը Կիևին ռազմամթերք մատակարարելու գործարք են կնքել՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ պայմանագիրը վերականգնելու հարցում աջակցության դիմաց։
«Պակիստանի և ԱՄՀ-ի միջև հաջող բանակցություններ են կայացել Պակիստանի համար ԱՄՀ-ի պահուստային պայմանագրի շուրջ՝ բարդ, սակայն անհրաժեշտ փոփոխություններ անցկացնելու նպատակով։ Այդ բանակցություններին այլ բան վերագրելն արդար չէ»,- սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մումթազ Զահրա Բալոչը։
«Պակիստանը խիստ չեզոքություն է պահպանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության հարցում, ուստի ոչ մի զենք չի մատակարարում կողմերից ոչ մեկին։ Պակիստանի պաշտպանական էքսպորտը միշտ ուղեկցվում է վերջնական կիրառման խիստ պահանջներով»,- հայտարարել է իսլամական հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչը։
Փոխանցում է tass.ru-ն։