Պակիստանը հերքել է Ուկրաինային զենք մատակարարելու մասին լուրը

417

Ուկրաինային Պակիստանի կողմից զենքի մատակարարման վերաբերյալ հաղորդումները իրականությանը չեն համապատասխանում։

Այդ մասին հինգշաբթի երեկոյան մամուլի ասուլիսում հայտարարել է Պակիստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մումտազ Զահրա Բալոչը։

«Պակիստանը հավատարիմ է մնում ռազմական հակամարտություններին չմիջամտելու քաղաքականությանը։ Ուկրաինային զինամթերքի պակիստանյան մատակարարումների վերաբերյալ լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- դիվանագետի խոսքն է ուրբաթ օրը մեջբերել The News International թերթը։

Դիվանագետի խոսքով՝ Պակիստանը զենք է արտահանում միայն դրա վերջնական կիրառության և դրանք երրորդ երկրներին չփոխանցելու հուսալի երաշխիքների հիման վրա։ «Եվ դա վերաբերում է նաև Ուկրաինայի հակամարտությանը»,- շեշտել է Բալոչը։

Ավելի վաղ The Print թերթը և հնդկական մի քանի այլ լրատվամիջոցներ հաղորդել են, թե Ուկրաինան զինամթերք է ստանում Պակիստանից։ Մատակարարումները, իբր, իրականացվում են Կիպրոսով և Ռումինիայով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔատարցի ներդողները պատրաստ են 5 մլրդ ֆունտով գնել Մանչեսթեր Յունայթեդը
Հաջորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Ղարաբաղյան շարժման 35-ամյակ. խոհեր, արձանագրումներ, փաստեր