Պակիստանը հերքում է Աֆղանստանում Փանջշերի շրջանի գրավմանն իր առնչության վերաբերյալ մեղադրանքները։
Նա հերքում է Փանջշերի գրավման ժամանակ թալիբներին աջակցելու վերաբերյալ պնդումները։
Այդ մասին հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ասիմ Իֆտիհարը։
Իֆտիհարը նման լուրերը համարում է «քարոզչական արշավի» մաս, որով փորձ է արվում «վարկաբեկել Պակիստանը և մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը», հաղորդել է Պակիստանի ռադիոն։
Փոխանցում է ria.ru-ն։