‘Պակիստանը ճանաչել է Կոսովոյի անկախությունը ‘

400

Պակիստանի իշխանությունները երկուշաբթի ճանաչել են Կոսովոյի անկախությունը, հայտնում է Interfax-ը: Պաշտոնական Իսլամաբադը Թուրքիայում իր դեսպանին լիազորել է ներկայացնել Պակիստանի շահերը Կոսովոյում:

Մեծամասամբ ալբանացիներով բնակեցված Կոսովոն 2008-ին անկախություն է հռչակել Սերբիայից: Բելգրադի իշխանությունները հրաժարվում են ճանաչել Կոսովոյի անկախությունը, չնայած որ մի շարք եվրոպական երկրներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ը ճանաչել են ալբանական ինքնավարության անկախությունը:

Նշենք, որ Պակիստանի իշխանությունները մինչ օրս հրաժարվում են ճանաչել Հայաստանի հանրապետության անկախությունը՝ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացմանը հետամուտ լինելու ՀՀ իշխանությունների դիրքորոշման պատճառով:

 

Նախորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. «Ազգ». «Պարզապես Մարիան»՝ Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Ուզբեկստանում Ձմեռ պապին տիեզերական հրաշագործ են դարձրել ‘