Պակիստանը չի ցանկանում որևէ մեկի կողմը բռնել

454

Պակիստանը չի ցանկանում դառնալ ինչ-որ հակամարտության մաս և շարունակում է պնդել Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը։

Այդ մասին հինգշաբթի երեկոյան հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Բիլավալ Բհուտո Զարդարին՝ Նյու Յորքում պատասխանելով լրագրողների հարցերին։

«Պակիստանը որևէ կոնֆլիկտի մաս չէ և չի ցանկանում լինել երբևէ։ Մենք կշարունակենք ընդգծել խաղաղության, երկխոսության և դիվանագիտության կարևորությունը՝ ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Նախարարը նշել է, որ իր երկիրը սեփական խնդիրներն ունի, ինչպես նաև՝ «օրինակ՝ Աֆղանստանում բազմամյա պատերազմի տեսքով»։

Մեկնաբանելով Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի այցը Ռուսաստան՝ Բհուտո Զարդարին ընդգծել է, որ այդ այցը տեղի է ունեցել «արտաքին քաղաքական կուրսի համաձայն», և համերաշխություն է հայտնել կառավարության նախկին ղեկավարին՝ նշելով, որ «ոչ ոք չգիտեր , որ ռուսաստանա-ուկրաինական հակամարտություն է սկսվելու»։

«Շատ անարդար է Պակիստանին պատժել նման անմեղ արարքների համար»,- հավելել է նախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը պաշտպանում է Ղազախստանում քաղաքական ռեֆորմները
Հաջորդ հոդվածըԲրիտանական և իտալական 4 թոփ ակումբներ հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով