‘Պակիստանի թալիբները սպառնում են գրոհ իրականացնել Հնդկաստանում’

534

Պակիստանում գործող «Պակիստանի թալիբների շարժում» ծայրահեղական խմբավորումը ԱՄՆ-ին և ՄԱԿ-ին կոչ է արել վերջ դնել Քաշմիրում ակնկալվող «հնդկական ահաբեկչությանը»՝  հակառակ դեպքում սպառնալով հարվածներ իրականացնել Հնդկաստանի տարածքում, հայտնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Հնդկաստանի ՆԳ նախարար Սուշիլքումար Սինդեն երկրում գործող երկու խոշոր ընդդիմադիր կուսակցություններին մեղադրել է ահաբեկչության մեջ: Նախարարի խոսքերով, անցկացված քննությունը պարզել է, որ երկու կուսակցությունների մարզական ճամբարներում ահաբեկիչների նախապատրաստման աշխատանքներ են կատարվում: Հունվարի 23-ին Հնդկաստանի արտգործնախարար Սալման Խուրշիդը հայտարարել է, որ վերոհիշյալ պնդումները հիմնված են հատուկ ծառայությունների ի հայտ բերած փաստերի վրա:

Թալիբների ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում են, որ հնդիկ ահաբեկիչները աջակցություն են ստանում պետությունից:

«Եթ ՄԱԿ-ը և ԱՄՆ-ը չզբաղվեն պետությունից (Հնդկաստանից) հովանավորվող ահաբեկչությամբ, «Պակիստանի թալիբների շարժումն» ինքը կզբաղվի դրանով և հարվածներ կիրականացնի »,- հայտարարել է թալիբների ներկայացուցիչը և հավելել, որ ժամանակն է Քաշմիրի մուսուլմանների ազատության համար իրական ջիհադի անցնել և գրոհել հնդկական պետությունը:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Մալիի հակամարտության առիթով’
Հաջորդ հոդվածը‘Սթրոս-Կանին կհարցաքննեն մարմնավաճառության կազմակերպման գործի շրջանակներում’