‘Պակիստանի ՌՕՈՒ-ն իր օդային տարածքում խոցել է հնդկական երկու օդանավ’

1105

Չորեքշաբթի Պակիստանի ՌՕՈՒ-ն հնդկական երկու օդանավ է խոցել իր օդային տարածքում: Դրանցից մեկի օդաչուն գերի է ընկել:

Այդ մասին հաղորդել է France- Presse գործակալությունը՝ հղում անելով պակիստանյան բանակի ներկայացուցչի արած հայտարարությանը:

Միջադեպը տեղի է ունեցել վիճելի Քաշմիրի պակիստանյան կողմում տեղակայված ահաբեկիչների ուսումնական ճամբարին հնդիկ զինվորականների կողմից հարված հասցնելուց մեկ օր անց: Նյու-Դելիում հայտարարել էին, որ ոչնչացվել են «Ջեյշ-է-Մոհամադ» խմբավորման հարյուրավոր ծայրահեղականներ, և այդ գործողությունը «կանխարգելիչ բնույթի» է եղել:

Իսլամաբադը դատապարտել է հարևան պետության գործողությունները՝ ընդգծելով, որ իրեն իրավունք է վերապահում դրանց պատասխան տալ «ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում»:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Էրդողանը համաձայն չէ Լավրովի ձևակերպմանը’
Հաջորդ հոդվածը‘2008, փետրվար. Տեղեկատվական բլոկադա միջազգային հեռուստաընկերությունների համար ‘