‘
Այսօր Պակիստանի և Աֆղանստանի սահմանին ահաբեկիչ-մահապարտի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել 16 մարդ: Հանցագործը եղել է Աֆղանստանի քաղաքացի, ում դիակը հայտնաբերվել է դեպքի վայրում:
Հիշեցնենք նաև, որ հունիս ամսի վերջին Պակիստանի բոլոր շրջաններում իրականացվել են մի շարք ահաբեկչական հարձակումներ: Ընդհանուր առմամբ՝ զոհվել է 53 մարդ, իսկ վիրավորվածների թիվը գերազանցել է 100-ը, փոխանցում է kp.ru-ն:
‘