‘Պակիստանի վարչապետը հանձնարարել է պաշտոնից հեռացնել կոռուպցիայի մեջ բացահայտված պաշտոնյաներին’

622

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կարգադրել է պաշտոնից հեռացնել բոլոր այն անձանց, ովքեր մասնակից են կոռուպցիային, այսօր հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը: «Կոռուպցիայի դեմ պայքարը գործող կառավարության ամենկարևոր խնդիրներից մեկն է,- ասված է Շարիֆի գրավոր հաղորդագրության մեջ:- Այսուհետև պետական ծառայության մեջ պաշտոններ կարող են զբաղեցնել միայն արժանավորները, որոնք անբիծ հեղինակություն ունեն: Կոռուպցիային մասնակից լինելու դեպքում պետծառայողներն անհապաղ  կհեռացվեն պաշտոնից»: Կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը շատ սուր է դրված Պակիստանում: Միջազգային հետազոտական «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության տվյալներով՝ 2012 թ. այդ հարավասիական պետությունը կոռուպցիայի մակարդակով զբաղեցնում էր 34-րդ տեղը: Նաև ասվում է, որ 2008-2013 թթ., երբ իշխանության ղեկին Պակիստանի ժողովրդական կուսակցությունն էր, կոռուպցիայի հասցրած վնասը դաշնային բյուջեին կազմել է 94 միլիարդ դոլար, փոխանցում է ИТАР-ТАСС-ն:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը որտեղի՞ց գիտի, որ մսխումները կազմում է հենց 200-300 միլիոն դրամ ‘
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ միացում Կահիրեի Թահրիր հրապարակից’