‘Պակիստանի վարչապետը վերականգնել է մահապատիժը՝ որպես պատժի առավելագույն չափ’

636

Փեշևարում դպրոցի վրա գրոհայինների հարձակումից հետո Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը վերացրել է մահապատժի մորատորումը: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:

Դեկտեմբերի 16-ին «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» շարժման յոթ զինված գրոհայիններ, պակիստանյան բանակի զինվորական համազգեստներով, հարձակվել են Փեշևարի դպրոցներից մեկի վրա, որտեղ այդ պահին մոտավորապես 500 մարդ է եղել: Հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 140 մարդ, այդ թվում՝ 132 երեխա:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Դալայ-լաման չի բացառում, որ ինքը կարող է վերջին հոգևոր առաջնորդը լինել’
Հաջորդ հոդվածը‘Իսպանական ոստիկանությունը բացահայտել է ԻՊ ջոկատներում կանանց հավաքագրող ցանց’