ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է ահաբեկչական գործողությունների մասին, որոնք կարող են այս շաբաթ տեղի ունենալ Պակիստանի մայրաքաղաքում ամերիկյան քաղաքացիների նկատմամբ։
«ԱՄՆ կառավարությանը հայտնի է տեղեկությունն այն մասին, որ ծայրահեղականները, հնարավոր է, նախատոնական օրերին մտադիր են հարձակում գործել ամերիկացիների վրա Իսլամաբադում մասնավոր մի հյուրանոցում»,- ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա կայքում։
Ահաբեկչական սպառնալիքի պատճառով Պակիստանի մայրաքաղաքում անվտանգության ուժերը բարձր պատրաստության են բերվել, դեսպանատան աշխատակիցներին խորհուրդ է տրվել ամանորյա տոների ողջ ընթացքում անձնական պատճառներով չլքել դեսպանատան տարածքը։
ԱՄՆ դեսպանատունը նման առաջարկով հանդես է եկել Իսլամաբադում դեկտեմբերի 23-ին մահապարտ-ահաբեկչի իրականցրած պայթյունից հետո, ինչի արդյունքում զոհվել էին մի ոստիկան և մայրաքաղաքի մի բնակիչ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Տեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» արգելված խմբավորումը։
Փոխանցում է tass.ru-ն։