‘Պակիստանում ավտոբուսն ընկել է գետը, 19 մարդ մահացել է’

527

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Պեշվարա բնակավայրում ուղևորատար ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով առնվազն 19 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Ավտոբուսը տեղափոխում էր հարսանիքի հյուրերին: Ականատեսներից մեկը հայտնել է, որ ավտովթարը տեղի է ունեցել այն պահին, երբ արագությունը գերազանցած ավտոբուսը փորձել է առաջ անցնել գետի երկայնությամբ անցնող ճանապարհով մեկ այլ մեքենայից: Փրկված ու գետափ հասած ուղևորներից մեկը տեղական ԶԼՄ-ներին ասել է, որ ավտոբուսում գտնվում էր ոչ պակաս, քան 45 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք և երեխաներ են:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը «Պատանի պարողների Եվրատեսիլ»-ում կներկայացնի Վահագն Մարգարյանը’
Հաջորդ հոդվածը‘«Մթնշաղ» վապիրյան սագայի եզրափակիչ մասը ստացել է «Ոսկե ազնվամորու» յոթ մրցանակ’