‘
Պակիստանում տեղական ժամանակով ժամը 16:29-ին գրանցվել է 7.7 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ, որը խլել է ավելի քան 320 մարդու կյանք: Հարյուրավոր զինվորներ ժամանել են դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու՝ Հարավային Ասիայում 2005 թվականից հետո տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժից տուժվածներին:
Ստորգետնյա ցնցումներ գրանցվել են նաև Կարաչիում, Հայդարաբադում, ինչպես նաև Դելիում: Դրանց հետևանքով որոշ տեղերում բարձրացել է ծովի հատակը, հայտնում է Euronews-ը: Բելուջիստանում հաճախ են տեղի ունենում երկրաշարժեր: Միայն այս տարի ապրիլին դրա հետևանքով մահացել է 35 մարդ:
‘