‘
Երեկ, տեղական ժամանակով՝ մոտավրապես 16.30-ին, երկրաշարժ է տեղի ունեցել Պակիստանի հարավ-արևմուտքում: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,8 մագնիտուդ: Էպիկենտրոնը համեմատաբար նոսր բնակեցված Բելուջիստան նահանգում է, ստորգետնյա ցնցումներն զգացվել են Կարչիում, Հայդարաբադում և Դելիում: Տարերային աղետի հետևանքով փլուզվել են տներ: Այսպես, Ավարանպո շրջանի տեղական իշխանությունների տվյալներով՝ շինությունների 90 %-ը ավերվել է: Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 200-ի:
Հզոր երկրաշարժի արդյունքում Արաբական ծովում՝ երկրի հարավային սահմանների մոտ, նոր կղզի է հայտնվել, հաղորդել է Reuters-ը: Փոքրիկ կղզյակը ջրից բարձրացել է Գվադար քաղաքից մոտավորապես 600 մետր հեռավորությամբ, փոխանցում է lenta.ru-ն:
‘