‘Պակիստան. Դպրոցի վրա գրահայինների հարձակման արդյունքում զոհերի թիվն անցել է 120-ից’

785

Նախնական տվյալներով՝ պակիստանյան զինվորականների համազգեստով վեց զինված գրոհայիններ Փեշևարում մոտոցիկլետներով մոտեցել են ուսումնական հաստատության շենքին և անկանոն կրակ բացել պահապանների վրա: Դրանից հետո ծայրահեղականները փողոցում գտնվող երեխաներին քշել են դպրոցի շենքն ու սկսել են կրակել դեպքի վայր ժամանող ոստիկանների ու զինվորականների ուղղությամբ:

Դպրոցի վրա հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 84-ի, 100-ից ավելի մարդ վիրավորվել է:

Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Թեհրիկ-ի-թալիբան Պակիստան» կազմակերպությունը (իսլամական ռազմական կազմակերպություն, որ ստեղծվել է 2007 թ.): Ահաբեկիչներն առայժմ ոչ մի պահանջ չեն ներկայացրել, սակայն նրանց ներկայացուցիչը հայտարարել է, որ դա պատասխան է պակիստանյան բանակի հատուկ գործողությանը Հյուսիսային Վազիրիստանում, որի ժամանակ ոչնչացվել էր 1200 գրոհային: Փոխանցում է ТАСС-ը:  

Նախորդ հոդվածը‘Թենիսիստուհի Նավրատիլովան և «Միսս ԽՍՀՄ»-ն ամուսնացել են’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կգլխավորի Տուրչինովը’