‘
Նախնական տվյալներով՝ պակիստանյան զինվորականների համազգեստով վեց զինված գրոհայիններ Փեշևարում մոտոցիկլետներով մոտեցել են ուսումնական հաստատության շենքին և անկանոն կրակ բացել պահապանների վրա: Դրանից հետո ծայրահեղականները փողոցում գտնվող երեխաներին քշել են դպրոցի շենքն ու սկսել են կրակել դեպքի վայր ժամանող ոստիկանների ու զինվորականների ուղղությամբ:
Դպրոցի վրա հարձակման արդյունքում զոհերի թիվն անցել է 120-ից, 100-ից ավելի մարդ վիրավորվել է:
Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Թեհրիկ-ի-թալիբան Պակիստան» կազմակերպությունը (իսլամական ռազմական կազմակերպություն, որ ստեղծվել է 2007 թ.): Ահաբեկիչներն առայժմ ոչ մի պահանջ չեն ներկայացրել, սակայն նրանց ներկայացուցիչը հայտարարել է, որ դա պատասխան է պակիստանյան բանակի հատուկ գործողությանը Հյուսիսային Վազիրիստանում, որի ժամանակ ոչնչացվել էր 1200 գրոհային: Փոխանցում է ТАСС-ը:
‘