‘Պակիստան. Կարաչիի օդանավակայանում վերսկսվել է փոխհրաձգությունը’

654

Պակիստանի զինվորականները վերսկսել են հատուկ գործողությունը Կարաչիի միջազգային օդանավակայանում, որը, ինչպես հաղորդվել էր դրանից առաջ, ազատագրվել էր գրոհայիններից: Օդանավակայանում փոխհրաձգությունը վերսկսվել է: «Մենք վերսկսել են հատուկ գործողությունը և օժանդակ ուժեր ենք կանչել»,- Պակիստանի ՆԳՆ ներկայացուցչի խոսքն է մեջբերում France-Presse գործակալությունը:

Ավելի վաղ Պակիստանի իշխանությունները տեղեկացրել էին, թե օդանավակայանի տարածքն ազատված է, իսկ բոլոր գրոհայիններն սպանվել են: Ընդհանուր առմամբ՝ հաղորդվել է 23 զոհի մասին, որոնցից տասը՝ գրոհը նախաձեռնողները:

Նաև հայտնի է դարձել, որ գիշերային գրոհի ժամանակ երեք պայթյուն է որոտացել օդանավակայանի տարածքում: Սպանված գրոհայինների մոտ հայտնաբերվել են հրթիռային կայան և ավտոմատներ:

Հարձակման թիրախը եղել են օդանավակայանի անգարը և հին տերմինալը, որն օգտագործվում էր բեռնափոխադրումների, ինչպես նաև՝ VIP-ուղերթներ սպասարկելու համար: Գրոհողները նռնակներ են նետել տերմինալի շենքի ուղղությամբ և կրակ են բացել պահակների վրա: Զոհվածները հիմնականում օդանավակայանի անվտանգության և ավիաընկերությունների աշխատակիցներ են:

Պակիստանի «Թալիբանը» ստանձնել է օդանավակայանի վրա հարձակվելու պատասխանատվությունը: Ավելի վաղ «Թալիբանի» գրոհայինները նույնպիսի հարձակումներ են գործել ռազմածովային և ավիացիոն բազաների վրա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Այսօր քառյակը հերթական նիստը կանցկացնի’
Հաջորդ հոդվածը‘Ընկերական խաղեր. Ֆրանսիա-Յամայկա(տեսանյութ)’