‘Պակիստան. Հանրահավաքներ՝ ի պաշտպանություն 14-ամյա իրավապաշտպան աղջնակի’

669

Պակիստանի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր՝ ի համերաշխություն դպրոցական Մալալա Յուսաֆզայի: Նա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ իր օրագրում նկարագրել է կյանքը Սվաթ հովտում, թալիբների իշխանության ներքո: Երեքշաբթի՝ դպրոցից տուն վերադառնալիս, անհայտ ահաբեկիչը կրակել է 14-ամյա աղջկա գլխին ու պարանոցին:

Մալալան այժմ ծանր վիճակում գտնվում է Փեշավարի հոսպիտալում: Պակիստանի բազմաթիվ մզկիթներում տեղի են ունեցել աղոթքներ աղջկա ապաքինման համար: Երկրի իշխանություններն ավելի քան հարյուր հազար դոլար են խոստացել հանցագործի մասին տեղեկության դիմաց:

Աղբյուրը՝ Euronews

Նախորդ հոդվածը‘Գրականության գծով Նոբելյան մրցանակակրի անունը հայտնի կդառնա այսօր’
Հաջորդ հոդվածը‘ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Կոնգո ‘