‘
Ֆիլիպինցի Մենի Պակյաոն չի թաքցնում, որ շուով ավարտելու է կարիերան:
«Այժմ մտածում եմ միայն ուսիս վնասվածքի ապաքինման մասին: Երբ այն ապաքինվի կհայտարարեմ կարիերաս ավարտելու կամ շարունակելու մասին: Չեմ կարող հաստատ ասել, որ կհեռանամ սպորտից, սակայն ես արդեն դառնում եմ 37 տարեկան:
Մեյվեզերի հետ ռեւանշ-մենամա՞րտ. այո, ես դա ցանկանում եմ: Սակայն այժմ մտածում եմ բուժմանս, ընտանիքիս եւ կոնգրեսական ներկայացուցչի աշխատանքիս մասին»,_ Պակյաոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:
‘