‘
Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն համամիտ չէ մայիսի 2-ին Լաս-Վեգասում Ֆլոյդ Մեյուեյզերի հետ կայացած մենամարտի արդյունքին:
Վերոգրյալ մենամարտում ամերիկացի բռնցքամարտիկը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ միավորների տարբերությամբ:
«Մի քանի անգամ դիտել եմ մենամարտի կրկնությունը՝ հաշվելով միավորներս: Վստահ եմ, որ Մեյվեյզերին հաղթել եմ 2 միավորի տարբերությամբ: Բայց մենք պետք է ընդունենք կայացված որոշումը»,- Պակյաոյի խոսքերը մեջբերում է BoxingScene-ը:
‘