‘
Լրագրող Մհեր Ղալեչյանը «Ֆեյսբուքում» գրում է.
Ֆեյսբուքում ստեղծվել է մի նախաձեռնություն, որով քաղաքացիները պահանջում են Սերժ Սարգսյանին ներկա չլինել վաղը կայանալիք Հայաստան-Բուլղարիա խաղին: Իմ կարծիքով, սա այն դեպքն է, երբ ճիշտ հակառակը պետք է լինի. Սերժ Սարգսյանից պետք է պահանջել, որ նա անպայման ներկա լինի հանդիպմանը եւ ՀՀ նախագահական ընտրությունների չափանիշներին համապատասխան աշխատանք տանի:
Ամեն ինչ պետք է անի, որ անկախ խաղի ընթացքից՝ խաղավերջում լուսատախտակին գրանցվի 4:1 հաշիվը՝ հօգուտ Հայաստանի: Պետք է հենց խաղի սկզբից բուլղարացիներին ահաբեկեն, մի երկուսին ծեծեն, բուլղարացիների ավագին տանեն հանդերձարան ու այնտեղ մեկուսացնեն մինչեւ խաղի ավարտը:
Բնականաբար, հանդիպման գլխավոր մրցավարն էլ խաղից հետո պետք է արձանագրի, որ հանդիպումը լիովին լեգիտիմ է եղել եւ հաշիվը արտացոլում է խաղի իրական պատկերը: Այնպես որ, թողեք մարդը ներկա լինի հանդիպմանը:
‘