Պահանջում են Զելենսկու հրաժարականը

172

Կիևում առնվազն 2000 մարդ ցույցի է դուրս եկել նախագահ Վլադիմիր Զելենսկու հրաժարականի պահանջով։ Նախագահի գործողությունները ցուցարարներն անվանում են պետական դավաճանություն։

Անցյալ շաբաթ պետության ղեկավարը հայտարարել է, որ հատուկ ծառայությունները պետական հեղաշրջման նախապատրաստություն են բացահայտել։ Իսկ նախորդ օրը Ուկրաինայի նախագահը, ելույթ ունենալով խորհրդարանում, կոչ է արել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ Դոնբասում հակամարտությունը կասեցնելու համար։

«Պահանջներն այսպիսին են՝ որ կառավարությունը վերջ տա ստելուն, որ օբյեկտիվ և ճիշտ բաներ ասի, ինչը պարտավոր է անել հանրության հետ խոսելիս»։

Կրեմլում արդեն արձագանքել են Դոնբասի վերաբերյալ Զելենսկու կոչին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը հակամարտության կողմ չի հանդիսանում, և պետք է բանակցեն «ուկրաինացիներն ուկրաինացիների հետ»։

Մինչդեռ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն այլ կերպ են մտածում․ Դաշինքի գագաթնաժողովում հայտարարվել է, որ Ռուսաստանը Ուկրաինա ներխուժելու ծրագիր ունի, և Մոսկվային սպառնացել են լայնածավալ տնտեսական պատժամիջոցներով։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԴեւիսի գավաթ․ Սերբիան հաղթեց ղազախներին եւ կիսաեզրափակիչում կմրցի Խորվաթիայի հետ
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ը դեմ է ՀԱՀ-ի մեկուսացմանը