‘Պաղեստինը ՄԱԿ-ի դիտորդ անդամի կարգավիճակ ստացավ’

592

Նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Պաղեստինի Ինքնավարությանը Միացյալ ազգերի կազմակերպության դիտորդ անդամի կարգավիճակ շնորհեց՝ 138 կողմ, 9 դեմ և 41 ձեռնպահ քվեներով, հայտնում է РИА Новости-ն:

Պաղեստինի կարգավիճակի փոփոխության բանաձևում ՄԱԿ-ը հույս է հայտնում, որ Անվտանգության խորհուրդը «դրական կերպով կդիտարկի 2011թ. սեպտեմբերի 23-ին Պաղեստինի Ինքնավարության կողմից ներկայացված՝ Միացյալ ազգերի կազմակերպության լիիրավ անդամ դառնալու մասին միջնորդությունը»:

«Գլխավոր ասամբլեան ևս մեկ անգամ հաստատում է պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և 1967թ. օկուպացված Պաղեստինի Հանրապետության անկախությունը»,- ասվում է ՄԱԿ-ի ընդունած բանաձևում:

Նախորդ հոդվածը‘Քեյթ Բլանշեթը՝ Մոխրոտի չար խորթ մոր դերում ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ տալուն ‘