‘
Պաղեստին պետությունը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) լիիրավ անդամ կդառնա այս տարվա ապրիլի 1-ից: Այս լուրը երեկ հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Ինչպես ասվում է ՄԱԿ-ի ինտերնետ-կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, այդ օրը ուժի մեջ կմտնի ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը (կանոնադրությունը), որը Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը ստորագրել է անցյալ տարվա հունվարի 31-ին:
ՄՔԴ-ին միանալը պաղեստինցիներին հնարավորություն կտա Իսրայելի պաշտոնատար անձանց նկատմամբ ռազմական հանցագործությունների մեղադրանքներ ներկայացնել: «Դա խաղաղ ճանապարհ է, որից չպետք է վախենան նրանք, ովքեր հարգում են միջազգային իրավունքը: Մենք ընտրել ենք այս ճանապարհը՝ իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից սպանված բոլոր զոհերի համար արդարության հասնելու նպատակով»,- հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրն անցյալ շաբաթ: Փոխանցում է ТАСС-ը:
‘