‘Պաղեստինը վստահ է, որ իր կարգավիճակը ՄԱԿ-ում բարձրացվելու է ‘

567

Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության է դրվելու Պաղեստինին դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը: Շաբաթվա սկզբին ներկայացված համապատասխան բանաձևի նախագիծն ընդունելու համար բավարար է ձայների պարզ մեծամասնությունը, և պաղեստինցիներն իրենց հաջողությանը չեն կասկածում: Բանաձևը պատրաստ են ընդունել շատ երկրներ: Պաղեստինցիներն ընդգծում են, որ ՄԱԿ-ի 193 անդամներից 132-ն արդեն ճանաչել են Պաղեստինը՝ որպես պետություն: Ճանաչման դեմ են հանդես գալիս Իսրայելը և ԱՄՆ-ը:

 Մեկ տարի առաջ պաղեստինցիները ինքնավարությունը որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ ճանաչելու դիմում էին ներկայացրել և ստացել էին Գլխավոր ասամբլեայի անդամ-պետությունների մեծ մասի աջակցությունը: Սակայն Անվտանգության խորհրդում, որտեղ նման հարցերով վերջնական որոշում է կայացվում, նրանց  ցանկությունն արգելափակվել էր ԱՄՆ-ի կողմից:

Նախորդ հոդվածը‘Դամասկոսի հայաշատ Ջարամանա թաղամասում պայթյունների հետեւանքով տասնյակ զոհերի մեջ կա հայ’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Երիցյանը ներկայացրեց հարկային պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը’