‘Պաղեստինցիները հրետակոծել են Թել-Ավիվի մերձակայքը ‘

631

Հինգշաբթի Թել-Ավիվից հարավ երկու պայթյուն է հնչել, հաղորդում է Jerusalem Postը: Նախնական տվյալներով, ոչ մի մարդ չի տուժել: Պաղեստինյան կողմից արձակված հրթիռները պայթել են Թել-Ավիվի հետ ընհանուր կոնգլոմերատ կազմող Յաֆֆա քաղաքի ափամերձ ջրերում: Հրետակոծության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը:

Աղբյուրը նշում է,  որ սա 1991-ի Պարսից ծոցի պատերազմից ի վեր նման առաջին հարձակումն է Իսրայելի վրա:   

Օրերս Իսրայելը հայտարարել է Պաղեստինի դեմ լայնամասշտաբ գործողություններ սկսելու մասին: Այս ընթացքում պաղեստինյան կողմից 13, իսրայելական կողմից 3 մարդ է զոհվել: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան ճանաչում է Սիրիայի ընդդիմությունը՝ որպես օրինական իշխանություն ‘
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի կառավարությունը մեծացնում է Հոլոքոստի զոհերին տրվող փոխհատուցման չափը ‘