‘
«ՀԱՄԱՍ»-ի ռազմական թեւը՝ «Իսլամական դիմադրության շարժումը» հայտարարել է Երուսաղեմի ուղղությամբ երկու R-75 հրթիռ արձակելու մասին, քաղաքում օդային տագնապի ազդանշան է լսվում, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
Երուսաղեմի շրջանում, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, առնվազն մեկ պայթյուն է լսվել, հրթիռը պայթել է սուրբ քաղաքի մերձակայքում գտնվող ամայի վայրում: Մարդկային զոհեր չկա, հասցված վնասների մասին տեղեկություններ նույնպես չկան:
‘