‘Պաղեստինցիները նշում են ՄԱԿ-ում տարած իրենց հաղթանակը’

583

Նոյեմբերի 29-ին հազարավոր պաղեստինցիներ դուրս էին եկել փողոց՝ տոնելու իրենց պետականության միջազգային ճանաչումը, հայտնում է РИА Новости-ն:

Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայում ցնծության առիթ էր դարձել ՄԱԿ-ում Պաղեստինի Ինքնավարության կարգավիճակի բարձրացումը՝ մինչև դիտորդ անդամություն, և 1967թ. Իսրայելի կողմից օկուպացված տարածքների սահմաններում պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը:

Չնայած ուշ ժամին և ցրտին՝ հազարավոր պաղեստինցիներ, իրենց երեխաների հետ միասին, ազգային հագուստով խմբվել էին Ռամալլահի հրապարակում, որտեղ մեծ էկրանների միջոցով հեռարձակվում էր ՄԱԿ-ի քվեարկության ընթացքը:

Իսկ Բեթղեհեմում հեռարձակումը կատարվում էր բետոնե պատի վրա, որով Իսրայելը շրջափակել է Հիսուս Քրիստոսի հայրենի քաղաքը՝ ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով:

Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքը հեռարձակվում էր նաև Նաբլուս և Հևրոնա քաղաքներում, որտեղ բնակիչներն իրենց տան կտուրներից ու պատշգամբներից, սրճարաններից ու ռեստորաններից հետևում էին իրենց հայրենիքի գլխավոր իրադարձություններից մեկին:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԻՆ տեղեկագրից. Մեքենան բախվել է սյանը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Յուվենտուսի» հետ հանդիպումն ամենակարեւորն է’