Պաղեստին․ Գազայի բնակիչներին Սինայ տեղահանելու Իսրայելի գաղափարը պատերազմի հայտարարություն է

396

Գազայի 2,3 մլն բնակիչներին Եգիպտոսի Սինայի թերակղզի տեղահանելու՝ Իսրայելի իշխանությունների գաղափարը համարվում է կարմիր գիծ Պաղեստինի համար և հավասարազոր  է «նոր պատերազմ» հայտարարելուն։

Այսպիսի կարծիք է հայտնել Պաղեստինի նախագահի ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռուդեյնան։

Իսրայելական ԶԼՄ-ներն ավելի վաղ տեղեկացրել են, որ երկրի վարչապետ Բինիամին Նեթանյահուի գրասենյակը ճանաչել է երկրի հետախուզության նախարարության փաստաթուղթը, որում առաջարկվում է տեղահանության գաղափարը։ Վարչապետի գրասենյակում փաստաթուղթն անվանել են «հայեցակարգային թուղթ», որը ներկայացնում է տեսականորեն հնարավոր այլընտրանքներից մեկը։ Փաստաթուղթը թվագրված է հոկտեմբերի 13-ով, այնուհետև հայտնվել է իսրայելական լրատվամիջոցներում։

«Մենք հանդես ենք գալիս մարդկանց տեղահանության դեմ՝ ցանկացած ձևով, և դա համարում ենք կարմիր գիծ, որը մենք թույլ չենք տա անցնել։ Այն, ինչ տեղի ունեցավ 1948 թ․, չպետք է կրկնվի։ Դա հավասարազոր կլինի նոր պատերազմ հայտարարելուն»,- ասել է պաղեստինյան առաջնորդի ներկայացուցիչը Associated Press գործակալությանը։

Գործակալության աղբյուրը, որը ծանոթացել է փաստաթղթի բովանդակությանը, նշել է, որ վերջինս կատարման համար պարտադիր չէ, իսկ հատուկ ծառայությունները դա չեն քննարկել ըստ էության։

Նախորդ հոդվածըՄասքը կրկին Սորոսին մեղադրել է «մարդկությանն ատելու» համար
Հաջորդ հոդվածըԲրիտանիայում McDonald’s են բաց թողել պաղեստինյան դրոշի գույներով ներկված մկներ