Պաղեստին․ Իսրայելն ուզում է հակամարտություն հրահրել Հորդանան գետի Արևմտյան ափին

452

Պաղեստինի իշխանությունները դատապարտում են իսրայելական բանակի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափին Ջենին քաղաքի և այնտեղ տեղակայված փախստականների ճամբարի վրա գրոհը, ինչի հետևանքով սպանվել է 12 պաղեստինցի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Այդ մասին հայտարարել է Պաղեստինի նախագահի մամուլի քարտուղար Նաբիլ Աբու Ռուդեյնան։

«Իսրայելի օկուպացիոն իշխանությունները շարունակում են զանգվածային սպանությունները և իրենց արյունալի ագրեսիան պաղեստինցի ժողովրդի, նրա հողերի ու սրբավայրերի դեմ՝ փորձելով տարածաշրջանը ներքաշել սպանությունների և ավերածությունների գոտի, որպեսզի իրականացնեն անեքսիայի, պաղեստինցի ժողովրդի տեղահանման և ոչնչացման իրենց ծրագրերը,- պաշտոնյայի խոսքն է մեջբերում պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։- ԱՄՆ վարչակազմը պատասխանատվություն է կրում այս շարունակվող ագրեսիայի համար և պետք է անհապաղ միջամտի, որպեսզի կասեցնի իսրայելական այս խելագարությունը, որը Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ուղղակիորեն ցուցադրեց, երբ հայտնեց  Իսրայելի ցանկությունը. այրել Արևմտյան ափը՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը»։

Նախորդ հոդվածըԱռաջին անգամ Ճապոնիայում կին է ծովակալի կոչում ստացել
Հաջորդ հոդվածըԻսրայելը ստորգետնյա թունելներում ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին ոչնչացնելու տեսագրություն է հրապարակել