Ապրիլի 2-ին պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում՝ Street Food Bar N1-ում, ինչի հետևանքով զոհվել է ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին)։ Տուժել է առնվազն 32 մարդ, այդ թվում՝ լրագրող Տատյանա Լյուբինան և Տալլինում «Անմահ գնդի» կազմակերպիչ Սերգեյ Չաուլինը։
Ինչպես գրել է Readovka Telegram ալիքը, սրճարանում Տատարսկու ստեղծագործական երեկոն էր տեղի ունենում։ Պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Տատարսկուն արձանիկ են հանձնել։ Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ պայթուցիկ սարքը եղել է հենց այդ արձանիկի մեջ։
Պայթյունի հետևանքով զոհվել է միայն Վլադլեն Տատարսկին, որը լայն ճանաչում էր ստացել «հատուկ ռազմական գործողությունն» սկսվելուց հետո, այդ թվում՝ իր Telegram ալիքի (ավելի քան 560 հազար բաժանորդ) և «Երեկոյան Վլադլեն» հոլովակների շնորհիվ։
Ուժային կառույցներից տեղեկացրել են, որ միջադեպի պահին սրճարանում եղած բոլոր այցելուներին ստուգում են՝ պարզելու համար նրանց առնչությունը պայթյունին։
Փոխանցում է tass.ru-ն։