Պայթյունի հետևանքով մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է

338

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Նրանց թվում են նաև հղի կինը և երեխան: Այս պահին անհետ կորածների թիվը տասն է»,- ասել է Հայկ Կոստանյանը:

Նա տեղեկացրել է, որ այն հատվածներում, որտեղ տեղեկություն կա, որ կարող է մարդիկ լինեն, մեծ տեխնիկա չի օգտագործվում, հիմնականում աշխատանքներն իրականացվում են ձեռքով:

Նախորդ հոդվածըՂրիմի հյուսիսում ռազմապահեստում դետոնացիա է տեղի ունեցել
Հաջորդ հոդվածըՌոսավիացիան երկարացրել է թռիչքների սահմանափակումը 11 օդանավակայաններում