‘
Երկուշաբթի կեսօրին, տեղի ժամանակով ժամը 14.45 Բոստոնի Քոփլի հրապարակում երկու պայթյուն է որոտացել, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Պայթյունները տեղի են ունեցել Բոստոնյան մարաթոնի եզրագծի մոտ՝ 1 ժամ անց այն պահից, երբ առաջին վազորդները հատել էին այն: Պայթյունները միմյանց հաջորդել են մի քանի վայրկյանների ընթացքում: The New York Post-ի հաղորդմամբ 12 մարդ զոհվել է, իսկ 140-ը վնասվածքներ են ստացել: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ կասկածյալ հանցագործը հայտնաբերվել է և նա նույնպես գտնվում է հիվանդանոցում՝ ոստիկանների հսկողության ներքո: Նախնական տեղեկություններով նա Սաուդյան Արաբիայից է:
Այնինչ տեղի ոստիկանությունը հայտնում է 3 զոհի և 23 վիրավորի մասին:
Բոստոնյան մարաթոնը դասվում է աշխարհի ամենահայտնի 5 մարաթոնների թվին: Այս տարի այն անցկացվում էր 117-րդ անգամ, մասնակիցների թիվը շուրջ 24.000 էր, իսկ վազքուղու երկարությունը 47 կմ:
Առաջին երկու պայթյունից ժամեր անց Բոստոնում հնչել է հերթական պայթյունը՝ այս անգամ JFK գրադարանում:
Տուժածներից 6-ի դրությունը ծայրահեղ ծանր է: Դեռևս չհաստատված տվյալներով՝ ոստիկանությունը նաև նշել է, որ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել քաղաքի այլ մասերում:
ԱՄՆ-ը Կենտրոնական հետախուզական վարչությունը միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական ակտ:
‘