‘Պայթյուն գազալցակայանում ` հրդեհի բռնկմամբ’

1099

Մարտի 9-ին, ժամը 07.41-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Բաբաջանյան փողոցում` «Բեյսիք Հաուս» խանութի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակի փողոցի 17/41 հասցեում գտնվող «Ռոսգազ պլյուս» ՍՊԸ-ի գազալցակայանի (սեփականատեր Գ. Մ.) կոմպրեսորային արտադրամասում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` հրդեհի բռնկմամբ և գազի արտահոսքով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը գազի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.53-ին, մարվել` 07.58-ին: Կոմպրեսորային արտադրամասում այրվել են մալուխներ` 10 գմ: Տուժածներ չկան: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Կոնգրեսին «ոչնչացնում եք», որ ի՞նչ անեք’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են 1988-90 թթ. Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերը’