‘Պայթյուն Դիարբեքիրում. հինգ զոհ, տասնյակ վիրավորներ’

1070

Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են Դիրաբեքիր քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ որոտացած հզոր պայթյունի մասին: Ճշտված տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝մեկ երեխա, վիրավորվել է առնվազն 36 հոգի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դիարբեքիր քաղաքի ոստիկանության բաժնի մոտ պայթուցիկով լիցքավորված ավտոմեքենայի պայթյունն այնքան հզոր է եղել, որ հարևան շենքերը վնասվել են:

Սա վերջին օրերին արդեն երկրորդ պայթյունն է Թուրքիայում: Հունվարի 12-ի առավոտյան մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք էր գործի դրել Ստամբուլի կենտրոնում գտնվող Սուլթանահմետ հրապարակում, ինչի հետևանքով զոհվեց տասը մարդ:

Թուրքական իշխանությունների կարծիքով՝  Ստամբուլի պայթյունի պատասխանատուն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու. «Կցանկանայի ունենալ Մեսսիի ձախ ոտքը»’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիան մերժել է ԻՊ-ի դեմ պայքարում իր օգնությունն ընդլայնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայցը’