‘Պայթյուն է տեղի ունեցել Ստոկհոլմում՝ թուրքական մշակույթի կենտրոնում’

1145

Ստոկհոլմի արվարձանում գտնվող թուրքական մշակութային կենտրոնում երեկ ուշ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կենտրոնի շենքը խիստ վնասվել է: Այդ մասին փետրվարի 18-ին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Բարեբախտաբար՝ պայթյունի պահին շենքում ոչ ոք չի եղել: Ոստիկանությունն առայժմ կասկածյալներ չունի, միջադեպի պատճառներն ու պայթուցիկ սարքի տեսակը նույնպես դեռ պարզ չեն:

Վերջին ամսվա ընթացքում սա Ստոկհոլմում տեղի ունեցած առաջին միջադեպը չէ. հունվարի 26-ին պայթյուն էր որոտացել Շվեդիայի մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկում: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Կախարդուհու կարծիքով՝ Տիմոշենկոյի արձակ մազերը վկայում են նրա կորսված ուժի մասին’
Հաջորդ հոդվածը‘Նորզելանդական հասարակաց տունը բաց դռների օր կանցկացնի՝ հանուն երեխաների’