‘Պայթյուն Թուրքիայում. 9 զոհ, 60-ից ավելի վիրավոր’

5866

Ինը մարդ զոհվել է, 64-ը վիրավորվել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ջիզրե քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով քաղաքային հիվանդանոցի աղբյուրին:

Ուրբաթ առավոտյան հզոր պայթյուն է որոտացել ոստիկանության բաժնի մերձակայքում: Տեղական լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ պայթուցիկով լիցքավորված ավտոմեքենան պայթել է բաժանմունքի շենքից 50 մ հեռավորության վրա՝ պահակակետում:

Ջիզրեի բնակչության հիմնական մասը քրդեր են: 2015 թ. քաղաքում լայնածավալ գործողություններ անցկացվեցին քուրդ գրոհայինների դեմ, ինչից հետո Թուրքիային մեղադրեցին քաղաքացիական բնակչության դեմ գործողություններ իրականացնելու մեջ:

Չորեքշաբթի թուրքական բանակը ցամաքային գործողություններ է սկսել Սիրիայի տարածքում, որոնք ուղղված են իսլամիստների և սահմանամերձ տարածքը վերահսկող սիրիացի քրդերի ջոկատների դեմ: Երբ թուրքական զորքերը հատել են սիրիական սահմանը, Անկարան պահանջել է քրդական ստորաբաժանումները դուրս բերել տարածաշրջանից,՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում կսկսի ոչնչացնել նրանց:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քաբուլի համալսարանի վրա հարձակման զոհ է դարձել 13 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Պասկեւիչյան. Հայաստանն անկախ ու ազատ երկիր է’