‘Պայթյուն Լիոնում. կազմակերպիչը «հավատարմության երդում է տվել ԻՊ-ին»’

1223

Լիոնում պայթյուն կազմակերպելու գլխավոր կասկածյալը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այդ մասին հինգշաբթի հաղորդել են աղբյուրներն իրավապահ մարմիններում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ծնունդով ալժիրցի 24-ամյա Մուհամեդ Հաշիմը սկսել է ցուցմունքներ տալ ձերբակալության 48 ժամը լրանալուց և այն բանից հետո, երբ նրան տեղափոխել են Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանում:

Կասկածյալը հայտարարել է, որ ռումբն ինքնուրույն է հավաքել՝ օգտվելով համակարգչային կայքերում տեղադրված ուղեցույցներից:

Անցյալ ուրբաթ Լիոնի կենտրոնում որոտացած պայթյունի հետևանքով թեթև վիրավորվել էր 13 մարդ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ գլխավոր քարտուղար. Իրանը կարող է խուսափել ԱՄՆ-ի հետ ռազմական առճակատումից’
Հաջորդ հոդվածը‘Դիզվառելիքի հափշտակության գործով մեղադրանք է առաջադրվել ավագ լեյտենանտին և 2 զինծառայողներին’