‘
Սիրիայի Հալեպ քաղաքի համալսարանում հունվարի 15-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել, հայտնում է France-Presse գործակալությունը:
Պայթյունը որոտացել է համալսարանի՝ փախստականներին հատկացված մասնաշենքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հալեպում լարված իրավիճակի հետևանքով ՌԴ հյուպատոսական ծառայությունը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը:
‘