‘Պայթյուն Հրազդանի գազալցակայան-ներից մեկում’

3094

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.30-ին կոտայքի մարզից ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի վանատուր թաղամասի օղաձեվ խաչմերուկում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Վաղարշ» ՍՊԸ գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ԳԱԶ 3110» մակնիշի 09 so 716 պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը: Նախնական տվյալներով զոհեր եվ վիրավորներ չկան: դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եվ տեխնիկական անվտանգության տեսչության եվ «տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները: Պայթյունի հետեվանքով վնասվել է «գազ 3110» ավտոմեքենային կից «Միցուբիշի Պաջերո Իո» 33 sl 585 պետհամարանիշի ավտոմեքենայի առաջամասը:Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը:

Նախորդ հոդվածը‘«ՏաԹևեր» ճոպանուղին մինչև մարտի 1-ը կաշխատի շաբաթ, կիրակի և տոնական օրերին’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյան. Մի քանի օրից կստորագրվի ԵՄ մուտքի վիզաների տրամադրման դյուրացման համաձայնագիրը’