‘
Չինաստանի Սիչուան նահանգում քիմիական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է երկու տասնյակ մարդ, ևս երկու տասնյակի չափ վիրավորվել են, ընդ որում՝ մի քանիսը՝ ծանր:
Ինչպես հաղորդել է «Սինխուա» գործակալությունը, ձեռնարկությունը պատկանում է Hengda ընկերությանը:
Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, բժիշկներ և հրշեջներ: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի պատճառները պարզվում են:
Փոխանցում է euronews-ը:
‘