‘Պայթյուն «Ռոսնեֆտի» գործարանում. Կա առնվազն հինգ զոհ’

697

Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի նավթավերամշակման գործարանում կիրակի երեկոյան տեղի է ունեցել պայթյուն, ապա հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում առնվազն հինգ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել: Երեք հոգու ճակատագիրը դեռ անհայտ է:

Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ դրա հարվածային ալիքն զգացվել է ամբողջ քաղաքում, իսկ գործարանի հարևանությամբ գտնվող շենքերը լրջորեն վնասվել են:

Հրդեհի մակերեսը կազմել է մոտավորապես 400 քառակուսի մետր:

«Աչինսկի նավթավերամշակման գործարան» ԲԲԸ-ն պատկանում է «Нефть-Актив» ընկերությանը, որը ռուսաստանյան խոշորագույն « Роснефть» ընկերության քույր-ձեռնարկությունն է:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ Դիմորդների 20 տոկոսն անբավարար է ստացել ֆիզիկայի ՄՊՔ-ից’
Հաջորդ հոդվածը‘Հայտարարություն. ԴԱՀԿ գործողությունները հաճախ հակասում են Հայաստանի սահմանադրությանը’