‘Պայթյուն Սաուդյան Արաբիայում. ԻՊ-ն ստանձնել է պատասխանատվությունը’

1186

Սաուդյան Արաբիայի Ալ-Կուդաիհա փոքր քաղաքի շիական մզկիթում որոտացած պայթյունի զոհ է դարձել առնվազն 21 հոգի, հարյուրից ավելին վիրավորվել են:

Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկը գործի է գցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, որին ներկա է եղել ավելի քան 150 մարդ: Բժիշկների խոսքվ՝ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ստանձնել են հարձակման պատասխանատվությունը և հայտարարել, որ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով գոտին թաքցրած է եղել հագուստի տակ:

Սա Սաուդյան Արաբիայում շիաների վրա կատարվող առաջին հարձակումը չէ. նոյեմբերին զինված գրոհայինները շիա տոնի ժամանակ սպանել էին յոթ հոգու:

Փորձագետներն այս վերջին պայթյունը կապում են նրա հետ, որ Սաուդյան Արաբիան գլխավորում է Եմենում ռազմական գործողությունն ընդդեմ շիա-հուսի ապստամբների:

Ապրիլին Սաուդյան Արաբիան հայտարարել է հնարավոր ահաբեկչական գրոհների սպառնալիքի բարձր մակարդակ: Փոխանցում է euronews.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ‘