‘
Այսօր կեսօրին մոտ Ստամբուլ քաղաքի ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ ուժգին պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով ահաբեկչության հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է ևս երեքը՝ վիրավորվել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: Բաժանմունքը մասնակիորեն փլուզվել է:
Կրկին նախնական տվյալներով, պայթյունը իրագործել է մահապարտ ահաբեկիչը: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ նախորդ խոշոր ահաբեկչությունը տեղի էր ունեցել Ստամբուլում սույն թվականի մարտին: Այդ ժամանակ պայթեցվել էր Թուրքիայի իշխող կուսակցության մոտ կայանված ավտոմեքենան:
‘