‘
Օգոստոսի 24-ին, ժամը 11.18-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հաղորդում ԱԻ նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում գազալիցքավորման ժամանակ պայթել է «Օպել Վեկտրա» մակնիշի 14ՍՕ051 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը (վարորդ՝1969 թվի ծնված Ա. Գ.), ինչի հետևանքով գազալցակայանի աշխատակից՝ 1986 թվի ծնված Ա. Ա.-ին տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են Վայք քաղաքի ԲԿ, իսկ գազալցակայանի տանիքը 10քմ մակերեսով պոկվել է:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
‘