‘
Փետրվարի 3-ին, ժամը 11.00-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 65 տանը հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն, ինչից փլուզվել է տան դիմային պատը (մոտ 8 քմ), տուժել է բնակիչ՝ 1940 թ. ծնված Վ. Խ., ով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.27-ին, մարվել` 13.01-ին: Մասամբ այրվել են երկրորդ հարկի հատակը և ննջասենյակում երկու անկողին:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
‘