‘Պայթյուն Վոլգոգրադում. ՌՔԿ-ն պարզել է մահապարտ ահաբեկչի ինքնությունը’

709

Երեկ Վոլգոգրադում, քաղաքային ավտոբուսում պայթյուն է որոտացել: Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է, որ ավտոբուսում գործի է դրվել անհայտ պայթուցիկ սարք: Պայթյունի արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ նաև մահապարտ ահաբեկիչը: Ընդհանուր առմամբ՝ վիրավորվել է 28 հոգի, որոնցից ութի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ռուսաստանի քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ նախնական տվյալներով՝ պայթյունն իրականացրել է Դաղստանի բնակչուհի, 30-ամյա Նաիդա Ախիյալովան: Պայթյունի վայրում գտել են Մախաչկալայից ժամանող ավտոբուսի տոմս, հաղորդում են ռուսաստանյան լրատվական գործակալությունները՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին: Ենթադրվում է, որ մահապարտ Նաիդա Ախիյալովան ավտոբուսով Մախաչկալայից ժամանել է Մոսկվա և այստեղ նստել քաղաքային ավտոբուս, որտեղ էլ իրականացրել է ինքնապայթեցումը: Նաև հաղորդվում է, որ պայթյունի ուժգնությունը հավասար է եղել երկուսից երեք կիլոգրամ տրոտիլային համարժեքի:

Վոլգոգրադի մարզում այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարվել՝ ահաբեկչության զոհերի հիշատակին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Ավտովթարի հետևանքով մահացել է դերասան Երվանդ Ենգիբարյանը’
Հաջորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյանը հրաժարվել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից’