«Мега Химки» առևտրի կենտրոնի OBI հիպերմարկետում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո կառույցն սկսել է փլվել, ապա հրդեհ է բռնկվել։
Այդ մասին ուրբաթ օրը ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայությունները։ Նրանք նշել են, որ հրդեհում զոհվել է հիպերմարկետի պահակը։
Արտակարգ ծառայություններն ավելի ուշ հայտարարել են, որ հրդեհի պատճառ է դարձել հիպերմարկետի կցակառույցում զոդման աշխատանքների ընթացքում կանոնների խախտումը, իսկ հրդեհի ժամանակ, հավանաբար, պայթել են գազի բալոնները։
Փոխանցում է tass.ru-ն։