‘Պայթյուն Քաբուլում. Զոհերի թիվը հասել է 80-ի’

1315

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ այն որոտացել է քաղաքի կենտրոնում՝ օտարերկրյա դեսպանատներից և նախագահական նստավայրից ոչ հեռու:

Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 80 մարդ, վիրավորների թիվն անցնում է 300-ից:

Գերմանական DPA գործակալությունը տեղեկացրել է, որ տուժածների թվում կան գերմանական դիվանագիտական առաքելության աշխատակիցներ, դեսպանատան պահակներից մեկը զոհվել է:

Պայթյունն այնքան հզոր է եղել, որ վնասվել են մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող տները:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. Չորս խնձորի սպասումով…’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն սկսել է սպառազինության մատակարարումը սիրիացի քրդերին’